Ամենայն հայոց Կաթողիկոսությունը եվ Կովկասի Հայք XIX դարում, մասն Ա /1800-1832թթ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ամենայն հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք XIX դարում, մասն Ա /1800-1832թթ/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աղէքսանդր Դ. Երիցեանց 1. Ամենայն հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք XIX դարում, մասն Ա /1800-1832թթ/, Թիֆլիզ, տպարան Մ.Շարաձեի, 1894թ, 658 էջ: 2. Կաթողիկոսութիւն Տ.Յովհաննէս VIII Կարբեցւոյ, մասն Բ /1831-1842 թթ./ Թիֆլիզ, 1895 թ. 592 էջ, համակազմ: Կազմը կոշտ, պատված մուգ կապույտ մատնեքավոր մաշկալաթով, կռնակը շագանակագույն կաշվով պատված: Կռնակին կան դաջված հորիզոնական գծեր, վերին մասում հեղինակի ազգանունը, միջին մասում՝ Կովկասի Հայք XIX-րորդ դարում, իսկ ներքևում՝ Ա.Զ. անվանատառերը: Բոլոր դաջվածքները սև գույնի են: Ֆորզացները դարչնագույն բարակ թղթից: Երկու գրքերի տտղթ-երի վերին մասում կա Ա.Զարգարյանցի կնիքը: Ա մասի տտղթ-ին, էջ 17-ին եվ վերջին ֆորզացին կա Հ.Թ. անձն. գրադ. կնիքը: Գիրքն ունի թել-էջանիշ /պոկված/: Տտղթ-ից հետո կա ստվարաթղթե ներդիր, որի վրա կապույտ բուսական և երկրաչափական զարդանախշերով շրջանակի մեջ գրված է «Նորին օծություն Տ.Տ. Մկրտչի Ա Վեհափառ Հայրապետի Կաթողիկոսի Ամենայն Հայոց և Ծայրագոյն Պատրիարքի Հայաստանեաց Առաքելական Սուրբ Աթոռոյն Էջմիածնի: Ամենախոնարհաբար Նուիրէ Աշխատասիրողն»: Հեղինակ՝  Աղ. Դ. Երիցեանց Նյութը՝  թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ կաշի Էջ՝  658, 592 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894, 1895 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  246/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 12