Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XII դարում Վարագա վանքում գրված Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրության ձեռագրերից մի մագաղաթյա թերթ, որի վրա կան նաև մանրանկարներ: Թերթը բաժանվում է երկու սյունակի, որոնցից առաջինը՝ ձախից սկսած, մանր, գեղագիր տառերով գրված կենսագրականն է, որի ավարտման մասում պատկերված է տարածած ճանկերով ու բաց երախով հարձակման պատրաստ մի վագր: Երկրորդ սյունակը բաժանված է երկու մասի. սկզբում և ծայրում նույնատիպ գրերով գրված է կենսագրության շարունակությունը, իսկ դրանց միջև պատկերված են երեք մարդակերպ, մերկ արարածներ, որոնց գլուխն ու ուսերը միացված են մի կորով:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 12Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/80
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274