Աղոթք Հովնաթանյանի մասին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժի հորինվածքի ձախ մասում փակցված են Հակոբ Հավնաթանյանի կանացի դիմանկարների վերատպությունների այրված երիզներով դրվագները: Ստեղծագործության համար ֆոն է ծառայում Թիֆլիսի համայնապատկերով լուսանկարի վերատպությունը, որը կոլաժավորված է կանացի գոտիներ եւ լեչակներ, հրեշտակներ, "խաչից իջեցված Քրիստոսին", Պիրոսմանիի պատկերող վերատպություններով, իսկ ճոպանուղու գծված ճոպաններից գլխիվայր կախված են թղթե ծաղկամաններ: Գործն ունի գործվածքե երիզ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1967 Չափս՝  29 x 34սմ Նյութը՝  թուղթ, գործվածք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  78