Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանի արտաքին երեսը հարդարված է տարբեր լայնության զարդաշերտերով: Կենտրոնական լայն զարդաշերտի վրա պատկերված են միմյանց կցված բազմաշերտ խոյեղջյուրներ՝ կարմիր և մուգ կանաչ: Նկարագրված զարդաժապավենից վերև և ներքև անցնում են մեկական նեղ գոտիներ՝ հարդարված ոճավորված Տ-աձև նախշերով և համեմատաբար լայն շերտեր՝ հարդարված եռանկյունաձև հորինվածքներով: Ելուստի վրա պատկերված են միմյանց կցված բազմաշերտ խոյեղջյուրներ: Հակառակ երեսը կազմված է բաց և մուգ շագանակագույն, կարմրավուն տարբեր լայնության շերտերից: Գործված է երկերես կարպետի տեխնիկայով, արտաքին երեսի նախշերը կատարված են շուլալ եղանակով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  44*39 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4597/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2521