Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակ- կարպետահյուս, մի կողմում գծավոր է՝ կազմված գունավոր շերտերից, մյուս կողմում շագանակագույն ֆոնի վրա դեղին, սպիտակ, դարչնագույն թելերով շեղանկյունիներ են ասեղնագործված: Պատկանել է Կարենի պապին՝ Կարապետ Բալամուտյանին: Վերջինս 1915 թվականին Կեսարիայից գաղթել է Սիրիա, իսկ 1946 թվականին հայրենադարձվել Հայաստան ու բնակություն հաստատել Երևանում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան, Կեսարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Բուրդ Չափս՝  41,5 x 36,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3238-2