Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակը հարդարված է շագանակագույն գունաշերտերից և կապտավուն հիմնագույնի զարդաշերտերից: Զարդաշերտերի վրա պատկերված են ոճավորված օձագալարներ, նույն շերտերը կրկնվում են ելուստային մասին վրա: Գունաշերտերից մեկի վրա կա թվագիր արձանագրություն. «1934թ.»: Հակառակ երեսը կազմված է բաց և մուգ շագանակագույն տարբեր լայնության շերտերից: Գործված է երկերես կարպետի տեխնիկայով, օձագալարները կատարված են շուլալ տեխնիկայով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934թ. Նյութը՝  բուրդ Չափս՝  44*38 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4923/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2575