Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արտաքին երեսը հարդարված է տարբեր լայնության շերտերով: Կենտրոնական լայն զարդաշերտի վրա պատկերված են խոյեղջուրներից կազմված հորինվածքներ՝ առնված վեցանկյունատիպ շրջանակների մեջ: Նկարագրված լայն զարդաշերտից վերև անցնում են չորս ժապավեն, որոնցից առաջինը և երրորդը կրկնում են միմյանց և հարդարված են կեռազարդ օձագալարներով, երկրորդ շերտի վրա պատկերված են օձագալարներից կազմված զիգզագ ժապավեն և խոյեղջյուրներ, չորրորդ շերտի վրա պատկերված են կեռիկներ: Նկարագրված ժապավեններից երեքը կրկնվում են տոպրակի ներքևի հատվածում: Ելուստը հարդարված է նեղ շերտերի մեջ ամփոփված կեռիկներով, իսկ համեմատաբար լայն ժապավենի վրա պատկերված են շեղանկյունների մեջ ամփոփված գծիկով միմյանց կցված եռանկյուններ: Հակառակ երեսը շերտավոր է, կազմված շագանակագույն և դեղնավուն լայն և դարչնագույն նեղ գունաշերտերից: Գործված է երկերես կարպետի տեխնիկայով, արտաքին երեսի նախշերը կատարված են շուլալ եղանակով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի երկրորդ կես Նյութը՝  բուրդ Չափս՝  67*44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4793/15 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2560