Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակի երեսի մուգ շագանակագույն հիմնագույնը բարակ կանաչ գծերով բաժանված է վեցանկյունների: Վերջիններիս մեջ պատկերված են կենաց ծառի ոճավորված պատկերներ: Կենտրոնի հորինվածքը բոլորված է երկու նեղ և մեկ լայն զարդագոտով: Կենտրոնական լայն գոտու մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մեխակ կոչվող զարդանախշը: Աղի տոպրակի հակառակ երեսը կազմված է կապտավուն, մուգ և բաց շագանակագույն լայնությամբ ձգվող շերտերից: Ունի հյուսածո կանթ: Գործված է խավա-հանգուցային տեխնիկայով: Հակառակ երեսը գործված է երկերեսանի կարպետի տեխնիկայով։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Գուգարք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  43*42 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1009/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-442