Աղթամարի Մաշտոցի մագաղաթյա թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Մաշտոցի մագաղաթյա թերթ, որը պատկերում է բաց և մուգ գույնի վարդյակներով զարդանախշված մի գեղեցիկ խորան, որի կենտրոնում՝ շրջանակի մեջ առնված է մի սրբապատկեր՝ լուսապսակի մեջ առնված խաչով: Խորանի կենտրոնում երեք կիսաշրջաններով ձևավորված բացվածք է, որի մեջ գրված է. ‹‹Կանոն Ամութե սրբոյ մեռտնի....››: Խորանի ճակատային մասում պատկերված են երկու թևատարած արագիլներ, որոնք գավաթից կուտ են ուտում: Խորանի աջ կողմում վերից վար ձգվող մի գեղեցիկ լուսանցազարդ է՝ բուսական զարդանախշերով և ծայրին խաչով: Խորանից ցած գեղագիր տառերով գրված է՝ Յավուրմեծի, իսկ հետո գալիս են երկաթագիր տողերը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/28 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274