Աղթամարի Ավետարանի մագաղաթյա թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթ, որի վրա պատկերված է վանդակատիպ ճաղեր հիշեցնող ոճավորված զարդանախշերով մի գեղեցիկ խորան: Խորանի եզրերը զարդանախշված են եռաթերթ տերևներով: Խորանի կենտրոնում երեք մեծ և երկու փոքր կիսաշրջանագծերով կառուցված բացվածք է, որի մեջ գրված է՝ ‹‹Ավետարան ըստ Ղուկասու››: Ճակատային մասում բաղեղների մեջ դեմառդեմ կանգնած են երկու թռչուն, որոնց միջև գավաթ է դրված: Խորանից ցած գեղագիր՝ թռչնապատկերներով և բուսանախշերով գրված են Ղուկասի ավետարանի առաջին տողերը: Լուսանկարի աջ կողմում թռչնապատկերներով և բուսանախշերով զարդարված լուսանցազարդ է՝ ծայրին խաչի պատկերով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/29 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274