Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար: N2, փետրվար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբյուր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար: N2, փետրւար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար: N2, 1907 (25-րդ յօբելեանական տարի). - Թիֆլիս, 1907, ելեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Համարի էջագրությունը սկսվում է էջ 33-ից: Կազմերեսները խունացած և մաշված են, կռնակի հատվածը նույնպես մաշված է: Կազմող՝  խմբ. - հրատ.` Նազարյան Տիգրան Էջ՝  33-64, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/591-1