Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N4, ապրիլ, 1887. - Թիֆլիս, 1887, տպարան Յովհ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ ձախից, նաև վերջին էջ 200-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, կա «Հ. Թումանյանի տուն-թանգարան» մանուշակագույն թանաքով եռանկյունաձև կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին Խրիմյան Հայրիկի դիմանկարն է: Էջագրությունը սկսվում է էջ 155-ից: Առաջին կազմերեսը խունացած է, կռնակի հատվածը՝ մաշված, վերջին կազմերեսը չի պահպանվել, համարը մասնատված է: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  155-200 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887 Լայնություն (սմ)՝  16,2 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-19