Աղասի Այվազյանի «Հին Թիֆլիսի ցուցանակները» գրքի կազմի տարբերակ 1982

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում` խոշոր պլանով պատկերված է տղամարդու դիմահայաց գլուխ` սրածայր փափախով, սրածայր ծնոտով, սրածայր քթով և սրածայր թավ երկար բեղերով: Աջից` բեղի ծայրին, կանգնած կինտոյի փոքր ֆիգուր, պատկերված փափախով, ձախ ձեռքը վեր պարզած, աջը` թազբեհը ձեռքում, թիկունքում պահած: Հայացքը հառած դեպի վերևի պատշգամբում կանգնած կինը: Ձախից` մյուս բեղի վրա կանգնած կինտո, մրգերով լի սկուտեղով: Գլխավերևում` բազրիքից կարպետ կախած պատշգամբից դուրս նայող կին: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  լիտոգրաֆիա Չափս՝  23x15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/69