«Ալեքսանդրովսկայա փողոց»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է XIX դ. II կեսի - XX դ. սկզբի Ալեքսանդրապոլի Ալեքսանդրովսկայա փողոցը: Առջևի պլանում պատկերված է հիշյալ ժամանակաշրջանին բնորոշ երկուսուկես հարկանի շինության ճակատային մասը: Շենքի առաջին հարկի մի մասում դեղատուն է, որն ունի 2 մեծ պատուհան և 1 դուռ: Երկրորդ հարկը աչքի է ընկնում պատուհանների խտությամբ և 2 պատշգամբներով: Շինության առջևով անցնում են մարդկանց փոքր խմբեր: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 81»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 71 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38 , շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  Կ-9 Բաժնեհաշվառանիշ՝  4446/4