Ալեքսանդրապոլի վիճակային հոգևոր դպրոցի 1884-1885թթ. հայոց ուսուցչական խումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարը յուրատեսակ վինետկա է, ուր զետեղված են ուսուցչական խմբի անդամների լուսանկարները՝ ձվաձև շրջանակների մեջ թվով 25 հոգի: Դասավորված են շրջանաձև, իրենց կենտրոնում, քառանկյուն շրջանակի մեջ. ունենալով Հառիճի վանքի և դպրոցի՝ իրենց հարակից շինություններով,լ ուսանկարը: Վերին մասում կամարաձև գրված է «Ուսուցչական խումբ վիճակային հոգևոր դպրոցի Հայոց Ալեքսանդրապոլու ընթացս 1884-1885թ.»: Ներքևում գոգավոր տեսքով գրված է. «Լուսանկարը ավագ սարկավագ Յ. Տեր- Դանիելյանց»: Բոլոր անձանց անվան առաջին տառն ու ազգանունները շրջանաձև գրված ենլ ուսանկարների տակ: Կենտրոնում, դպրոցի լուսանկարի տակ գրված է «Եկեղեցին և վիճակային հոգևոր դպրոցը»: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  21,3 Երկարություն (սմ)՝  27,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 83 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ73