Ալեքսանդրապոլի շուկան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Ալեքսանդրապոլի շուկան: Երևում են զանազան մրգեր, բանջարեղեն: Սեղանի վրա դրված է կշեռքն իր կշռաքարերով: Նկարի ձախ կողմում կանգնած է վաճառողը, որից մի փոքր աջ արկղի վրա կռացել է կինտոյի տարազով մի մարդ: Ետևի պլանում երևում են շենքեր, մարդիկ: Առաջին պլանում տեսնում ենք զամբյուղ, պարկից գետնին թափված սմբուկ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Լայնություն (սմ)՝  23.8 Բարձրություն (սմ)՝  17.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2129/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-81