Ալեքսանդրապոլի Արղության դպրոցի երգչախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Ալեքսանդրապոլի Արղության դպրոցի երգչախումբը, որը բաղկացած է 40 հոգուց: Ամբողջ երգչախումբը, բացառությամբ ուսուցիչների, կազմված է աղջիկներից: Առաջին շարքում նստած են 8 աղջիկ գիմնազիստուհու լայն սպիտակ օձիքներով հագուստով, երկրորդ շարքում նստած են դպրոցի ուսուցիչները, 1. եվրոպական հագուստով, թավ բեղ ու մորուքով մի տղամարդ, 2. Քահանան՝ խաչը կրծքին: 3. Բաց գույնի զգեստով երիտասարդ ուսուցչուհին, 4. Լիքը կազմվածքով և ավելի տարիքով մեկ այլ ուսուցչուհի. 5. Մուգ զգեստով մեկ այլ երիտասարդ ուսուցչուհի, 6. Սրածայր բեղերով մի երիտասարդ տղամարդ, 7. Թավ բեղ ու մորուքով մեկ այլ տղամարդ: Երրորդ շարքում կանգնած են նույնատիպ հագուստով 8 աղջիկ, չորրորդում ՝ 8, հինգերորդում ՝ 7: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  10.1*7.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4494/36 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-303