Ալելույա: Իննյակ իմաստասիրական

Ալելույա: Իննյակ իմաստասիրական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ալէլուիա: Իննեակ իմաստասիրական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Գ. Մ. (Մրմրյան Հ.). Ալէլուիա: Իննեակ իմաստասիրական: Անհունը, բովանդակը, հաստատութիւնը, մահը, Աստուած, հանճար, գեղեցիկը, սէրն եւ աստղերուն խօսքը. - Կ. Պոլիս, 1900, տպագրութիւն Յ. Մատթէոսեան: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում, նաև տիտղոսաթերթի վրա կա «Գրավաճառ - հրատարակիչ Պ. Պալենց, Կ. Պոլիս» մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա նաև Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 58-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Մրմրյան Հ. (Հ. Գ. Մ.) Էջ՝  58 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/202