Ալբոմի տիտղոսաթերթն է՝ նկարազարդ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տիտղոսաթերթի վերին հատվածում Ս.Ալեքսանյանի փոքրածավալ աշխատանքն է. պատկերված են լեռնալանջին խոտ հավաքող և կալսող գյուղացիներ և գյուղտեխնիկա: Նկարն առնված է հայկական մանրանկարչության զարդանախշերով շրջանակի մեջ: Աշխատանքն արված է նարնջագույն և կապույտ երանգներով:Նկարազարդ շրջանակի տակ նարնջագույնով գրված է Վարպետի անունը: Անվան սկզբնատառը գեղագիր է: Տիտղոսաթերթի կենտրոնում սև և կապույտ գրիչներով նկարների ստորագրություններն են: Հեղինակ՝  Ս.Ալեքսանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, ջրաներկ, մատիտ, թանաք Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  10 Նվիրատու՝  Հայկական Սովետական կերպարվեստագետների միություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9491/20