Ալբոմ ‹‹Վասպուրական››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայ ականավոր ազգագրագետ Երվանդ Լալայանի կազմած ‹‹Վասպուրական›› լուսանկարների ալբոմն է, որը ներկայացնում է Վանի, Տոսպի և Հայոց ձորի հայերի և քրդերի ազգագրությունը: Ալբոմում տեղ են գտել 119 լուսանկար՝ Վասպուրականի շրջանի ճարտարապետական հուշարձանների, սրբավայրերի, ժողովրդի կենցաղի ու մշակույթի, ձեռագրերի և տարազի վերաբերյալ զանազան լուսանկարներ: Ալբոմն ունի հայերեն և ռուսերեն լեզուներով տպագրված տիտղոսաթերթ, դարչնավուն երանգներով կաշեպատ կազմ և մոխրագույն ստվարաթղթե քառասուն թերթ, որոնց եզրերը ներկված են ոսկեգույն և սպիտակ մանր ծաղիկներով դարչնավուն թղթեր: Ե.Լալայանը ալբոմը նվիրել է անվանի գիտնական Լեոյին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Նյութը՝  կաշի, ստվարաթուղթ, թուղթ, կտոր Լայնություն (սմ)՝  42 Բարձրություն (սմ)՝  31 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274