«Ալան-Թալան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է զինվորական հագուստով անձանց հարձակումը խաղաղ բնակչության վրա: Ընդհանուր իրարանցում է: Խոշոր պլանով երեսն ի վայր պառկած է ընտանիքի հայրը, մի զինվորական պատրաստվում է մտրակելու մորը և երկու որդիներին, մյուսը խլում է մի կնոջից իր միակ կովը, ետևի պլանում հրդեհվել են երկու տներ, ծուխը պատել է ամբողջ երկինքը, մշուշի միջից երևում է Գեոյ մզկիթը: Աջից ներքևում հայատառ գրություն «Շ. Հովհաննիսյան»: Հեղինակ՝  Հովհաննես Շավարշ /Հովհաննիսյան Շավարշ Արամի/ - /1908-1980/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դար Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  120 x 172 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 659