Ազդագիր՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 50 – ամյակի առթիվ "ԽՍՀՄ երաժշտական մշակույթ" փառատոնի շրջանակում կազմակերպված Ա. Խաչատրյանի հեղինակային համերգի.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում. «Ձոն Վ.Լենինի հիշատակին», «Ստալինգրադյան ճակատամարտ», Ջութակի կոնցերտ, Ադաջո՝ «Սպարտակ» բալետից: Կատարողներ՝ Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ մեծ նվագախումբ, մենակատար՝ Լեոնիդ Կոգան (ջութակ): Փառատոնն անց է կացվել 1967թ. մայիսին Խորհրդային Միության տարբեր քաղաքներում՝ Կազանում, Ուլյանովսկում, Սարատովում, Վոլգոգրադում, Կույբիշևում: Ազդագիրը տպագիր է, գունավոր (կարմիր, կապույտ, դեղին, սև): Տեքստը՝ ռուսերեն: Վերին աջ անկյունում Ա. Խաչատրյանի դիմանկարն է՝ նոտաներով և խմբավարական փայտիկով: Էջ՝  1 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  230 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-29