Ազդագիր համերգի՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հիշատակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգը կայացել է Մարսելի օպերային թատրոնում: Ծրագրում տեղ են գտել Ա.Խաչատրյանի Սյուիտը՝ «Սպարտակ» բալետից, Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», պիեսներ դաշնամուրի համար, Ջութակի և դաշնամուրի սոնատ, Ռապսոդիա երկու դաշնամուրի համար (հեղինակներ՝ Ա.Բաբաջանյան և Ա.Հարությունյան) ստեղծագործությունները: Կատարել են Մարսել քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Հենրի Գալլի: Մենակատարներ՝ Ժան Տեր-Մերկերյան (ջութակ), Էլեն Սեսարո (դաշնամուր), Աննա-Մարի Կիրարդելլի (դաշնամուր): Տեքստը՝ ֆրանսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Արշամ Բաբայան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարսել Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  28 սեպտեմբերի, 1985թ. Չափս՝  125×95սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1873 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1996