Ազդագիր Լ. Կարախանյանի՝ Թիֆլիսում ստեղծված առաջին արևելյան նվագախմբի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայ տաղանդավոր քամանչահար-վիրտուոզ Լ. Կարախանյանի՝ Թիֆլիսում ստեղծված առաջին արևելյան նվագախմբի հյուրախաղերի ազդագիրն է: Այն գունավոր է: Դեղին հիմնագույնի վրա մեծ տառերով, կարմիր գույնով գրված են նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Լ. Կարախանի, մենակատարուհիներ՝ Թամար Լիսիցյանի և Մարիկա Ավակիմովայի անունները: Ազդագրում տեղադրված են նաև նրանց երեքի և նվագախմբի լուսանկարները: Համեմատաբար փոքր տառատեսակներով և սև գույնով գրված են նաև նվագախմբի մյուս մասնակցիների՝ Մ. Աջամեշաշվիլի, Օ. Կասյանի, Մ. Սուլեյմանլի, Լ. Միրզաբեկովի, Շ. Սուլեյմանովի անունները և ծրագիրը՝ Սպենդիարյան, Փոցխվերաշվիլի, Տիգրանյան, Մ. Էֆենդի, Սայաթ-Նովա, Կարախան և այլք: Դաշնակահար՝ կոմպոզիտոր Ն. Մկրտչյան, տնօրեն՝ Լ. Կարախան, ադմինիստրատոր՝ Մ. Լալաբև: Ազդագիրը ռուսերեն է: Համերգը կայացել է Նարիմանովի անվան ակումբում՝ մարտի 1-ին: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Չափս՝  87*61 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/85 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265