Ազգագրական հանդես: Պատկերազարդ: Տասներկուերորդ տարի: XX գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Տասներկուերորդ տարի. XX գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Լալայեան. Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Տասներկուերորդ տարի. XX գիրք (օր. 1). - Թիֆլիս, 1910, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը մոխրահարդագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա «Պ. Յ. Թումանեանին» ընծայագիրը կապույտ մատիտով: 2-րդ տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թաանքով կնիքը, կենտրոնում՝ աջից՝ «170- Լաճու մեր» Հովհ. Թումանյանի նշումը կարմիր մատիտով, իսկ վերևի ձախ անկյունում Մուշեղ Աղայանի ինքնագիրը՝ «Մ. Աղայեան» հասարակ մատիտով: Գրքի սկզբում կա ճակատանկար` «Տ. Տ. Մատթէոս Բ. կաթողիկոս Ամենայն Հայոց» մակագրությամբ, որի վրա Հովհ. Թումանյանի ձեռքով մատիտով ավելացրած է՝ «Իզմիրլեան»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը կա նաև էջ 211-ի ներքևի լուսանցքում: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Կազմող՝  Լալայան Եր. Էջ՝  216, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  25,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/571-27