Ազգագրական հանդես: Պատկերազարդ: Տասներեքերորդ տարի. XXI գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Տասներեքերորդ տարի. XXI գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Լալայեան. Ազգագրական հանդէս: Պատկերազարդ. XXI գիրք. - Թիֆլիս, 1912, տպարան օր. Ն. Աղանեանցի: Շապիկը մուգ մոխրականաչավուն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 240-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Էջեր 5-16, 29-32 և 77-84 չեն կտրտված: Կազմերեսները մաշված և մասնատված են, էջերը նույնպես մասնատված են: Կազմող՝  Լալայան Եր. Էջ՝  240, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  17,8 Երկարություն (սմ)՝  25,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/571-29