Ազգաբնակությունը և ազգաբնակչական շարժումները

Ազգաբնակությունը և ազգաբնակչական շարժումները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգաբնակութիւնը եւ ազգաբնակչական շարժումները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Դր. Աւետիք Արասխանեանց. Ազգաբնակութիւնը եւ ազգաբնակչական շարժումները: Քաղաքա-տնտեսական դասախօսութիւններ: Կարդացած Թիֆլիսում, 15 յունվ. ց 3 ապրիլի 1883, Արծր. թատր. դահլիճում: Շապիկը բաց դարչնագույն-մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի մասում կա սև թանաքով ինքնագիր՝ «Վարդազարեան»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Վերջին էջ 78-ին հաջորդող էջի շրջերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կռնակի հատվածը մաշված է, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Արասխանյան Ավ. Էջ՝  78 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/319