Ագահն: Կատակերգություն ի հինգ արար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագահն: Կատակերգութիւն ի հինգ արարուածս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաղարկութիւնք Մոլիէրի. Ագահն: Կատակերգութիունք ի հինգ արարուածս. Թարգմանութիւն Տիգրան Յարութիւն Տէտէեանի. - Զմիւռնիա, տպագրութիւն եղբարց Տէտէեան, 1881: Շապիկը բաց մանուշակագույն բարակ թղթից է: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ անհայտ անձի մակագրությունը սև թանաքով՝ «Ի գրեանց Վրդզ. N194»: Առաջին կազմերեսը մաշված և պոկված է, վերջին կազմերեսը բացակայում է, թերթերի եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Մոլիեր, Ժան Բատիստ Թարգմանիչ՝  Տետեյան Տիգ. Հար. Էջ՝  49 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1881 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/687