Ագաթանգեղոս առ Գեորգա Ասորի եպիսկոպոսին և ուսումնասիրություն Ագաթանգեղա գրոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային մատենադարան Գ. Գրեց Հ. Յակովբոս Տաշեան Մխիթ. ուխտէն. Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց. - Վիեննա, 1891, Մխիթարեան տպարան: Կազմը փափուկ է, մուգ դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին շապկի հիմնական հատվածը՝ որի վրա պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ և կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Ֆորզացները նոր են՝ սպիտակ ողորկ ստվար թղթից: Առաջին տիտղոսաթերթի կենտրոնում և վերջին էջ 159-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է: Էջերը խունացած են: Հեղինակ՝  Տաշյան Հ. Էջ՝  (Ա-ԺԱ), 159 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/214-2