Ագաթանգեղա Պատմություն Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընտիր մատենագիրք. Ագաթանգեղոս. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց. - Վենետիկ, 1835, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Կազմերեսների եզրերով դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ շագանակագույն կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր ու դրվագներ: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները բաց ու մուգ զմրուխտագույն - բաց աղյուսագույն՝ մարմարե մակատեսքով ողորկ թղթից են, վերջին ֆորզացի դարձերեսին կան անհայտ անձի մակագրությունները մատիտով: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ վնասված, առաջին տիտղոսաթերթը պատռված է և մասնատվում է, մի քանի էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ագաթանգեղոս Էջ՝  686 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1835 Լայնություն (սմ)՝  6,7 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/557