Ագաթանգեղա Պատմություն Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ագաթանգեղոս. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց. Ղուկասեան մատենադարան, ԺԵ. - Թիֆլիս, 1914, տպարան Ն. Աղանեանի: Կազմը նոր է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ բաց աղյուսագույն թղթից, վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է՝ «Ի յաւերժական յիշատակ Աւետիքայ Բալայեան Շուշեցւոյ» տպագիր նվիրագրով էջը: «Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց» ներկա տպագրությունն արտատպված է Էջմիածնի 1909 թվին հրատարակած օրինակից: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Ագաթանգեղոս Էջ՝  488 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/445