Աբու Լալա Մահարի (Քասիտ)

Աբու Լալա Մահարի (Քասիտ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աբու Լալա Մահարի (Քասիտ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աւ. Իսահակյան. Աբու Լալա Մահարի (Քասիտ). - [Թիֆլիս, 1920]: Շապիկը բարակ հարդագույն թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, վերևի ձախ անկյունում Արփիկ Թումանյանի ինքնագիրն է մատիտով, իսկ դարձերեսին Արփիկ Թումանյանի ձեռքով մատիտով գրված է՝ «Այս գիրքը շարել է դերասան Արշավիր Կորկոտյանը 1920 թ., այն ժամանակ նա ապրում էր Թումանյանի բնակարանի սենյակներից մեկում. Շարել է «Հայաստան» թերթի տառերից»: Գիրքը խունացած և մասնատված է: Հեղինակ՝  Իսահակյան Ավ. Էջ՝  23 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  [1920] Լայնություն (սմ)՝  20,3 Երկարություն (սմ)՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/114-2