«XI Կարմիր Բանակի մուտքը Երևան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատմա-հեղափոխական ժանրի կոմպոզիցիոն աշխատանք է: Այն կատարված է արծաթա-մանուշակագույն երանգներով: Կտավում պատկերված է XI Կարմիր Բանակի մուտքը Երևան: Կենտրոնում երկու ձիավոր: Աջ կողմում պատկերված շենքի պատշգամբից կարմիր դրոշով ողջունում են կարմիր բանակայիններին: Երկրորդ պլանում երևում է ռուսական եկեղեցու գմբեթը: Երրորդ պլանում բնանկար է: Ինքնագիրը բացակայում է: Հեղինակ՝  Քոլոզյան Բաբկեն Ադամի /1919-1994/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դար Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  75 x 95 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 728