Scenes Comigues dans la Foret: /Album/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Scenes Comigues dans la Foret: /Album/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Benjamin Rabier. Scenes Comigues dans la Foret: /Album/. - Paris, s.a., Librairie Garnier Freres: Գիրքն իրենից շքեղ ալբոմ է ներկայացնում՝ գունավոր նկարազարդումներով ու ֆրանսերեն տեքստերով: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին կան գունավոր գեղեցիկ դրոշմվածքներ՝ կենդանիների պատկերներով, կենտրոնում ոսկեգույն ոճավոր տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Առաջին տիտղոսաթերթի և վերջին էջ 50-ի դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ֆորզացի վերևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի դստեր` Աշխեն Թումանյանի մակագրությունը մատիտով` «Գնել եմ 1913 թ. Լոզանում հայրիկի համար: Աշխեն»: Կազմի անկյունները թեթև մաշված են: Հեղինակ՝  Ռաբիեր, Բենջամին Էջ՝  50, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նշված չէ Լայնություն (սմ)՝  30,5 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/790