Rottkäppchen und sechs andere der schönsten Märchen

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Rottkäppchen und sechs andere der schönsten Märchen Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Erzählt von den Brüder Grimm. Rottkäppchen und sechs andere der schönsten Märchen. Mit 32 Bild von Fr. Stassen. - Berlin, /1921/, Verlag für faterl ändlische Geschichte und Kunst: Գերմանական հեքիաթների ժողովածու է: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են բաց մոխրագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ վրան դրոշմված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, ձախում՝ հեքիաթային պատկեր, իսկ կենտրոնում սև ու կարմրավուն ոճավոր տառերով` վերնագիրն ու հեղինակի անունը: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 48-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Հեղինակ՝  Գրիմ Յ., Գրիմ Վ. Էջ՝  48, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1921/ Լայնություն (սմ)՝  25 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/796