«Requium հայրենական» (հատված ) «5-6»էջ:

«Requium հայրենական» (հատված ) «5-6»էջ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «5» թիվը համարանշած է նույն էջի երկու կողմում: Երրորդ տողն ունի ջնջում եւ ուղղում: Էջին 13 տող է: Էջն սկսվում է աստղանիշով «ՆՆջած տխուր դագաղում՝ Գնում է քնի- Ինչ-որ օտար մանգաղով Հնձած հերկը հնի... -------------------------------- Մեր խուղերի անարատ Սիրերգը անբառ»: Վեցերորդ էջին 13 տող ընթեռնելի է, չորս տող գրված է եզրին մոտ, մեջտեղում, մյուս տողերին հակառակ ուղղությամբ, ընթեռնելի են հատուկենտ բառեր. «Եվ հանդերում հայրենի, Ուր եզն է լիզում -------------------------------- Ու տաղեր հորինում Եվ շշունջը կենդանի»: Հավանաբար գրել է 1936թ. «Կոմիտասի հիշատակին» պոեմին զուգահեռ: Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. 118-119 էջ: Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանիշակագույն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1848 16 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4582