Rapports sur un Vojage Archeologique dans La Georgie et dans La'Armenie

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Rapports sur un Vojage Archeologique dans La Georgie et dans La'Armenie Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  M. Brosset, membre de L'Akademie Imperiale des scien ces. Rapports sur un Vojage Archeologique dans La Georgie et dans La'Armenie, executte en 1847-1848. - St.- Petersbourg, 1849, imprimerie de L'Academie Imperiale des sciences: Կազմը կոշտ է, բաց ու մուգ դարչնագույն շեղ զոլերով ու բալագույն-կանաչավուն ալիքաձև նախշերով մամլաթղթից: Առաջին կազմերեսի շրջերեսին՝ վերևի ձախ անկյունում, տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, լրացուցիչ էջ VII-ի վերևի լուսանցքում և գրքի վերջում ամրացված հրատարակչի ազդագրով էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները դարչնագույն կաշվից են; կռնակի կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ երկայնքով՝ ոսկեգույն բուսանախշեր: Բնագրի հիմնական մասը տպագրված է ֆրանսերենով, կան նաև հատվածներ՝ հայերենով, վրացերենով ու պարսկերենով: Որոշ էջերում կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, անկյունները՝ թեթևակի մաշված, բազմաթիվ էջերին կան տարածված ջրահետքեր: Հեղինակ՝  Brosset M. Էջ՝  XII, 152, 150 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1849 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/690