Les Quatrains de Kheyam

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Les Quatrains de Kheyam Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Les Quatrains de Kheyam. Traduits du Persan par J. B. Nikolas, ex-premier de L' Ambassade Francaise en Perse. - Paris, 1867, Impr. Imperiale: Օմար Խայամի քառյակների թարգմանությունն է պարսկերենից ֆրանսերեն: Կազմը կոշտ է, սև՝ մանր կապտավուն բծերով, մամլաթղթից: Կռնակը կանաչավուն կաշվից է, հիմնական հատվածը ոսկեգույն է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են: Առաջին տիտղոսաթերթի վերևի աջ մասում և լրացուցիչ էջ I-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ լրացուցիչ էջ XV-ի և վերջին էջ 229-ի դարձերեսներին՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ /1/-ի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յովհ. Թումանեան»: 2-րդ տիտղոսաթերթին և որոշ այլ էջերին կան Հովհ. Թումանյանին չպատկանող մակագրություններ և այլ նշումներ: Կազմի անկյուններն ու կռնակը մասամբ մաշժված են: Հեղինակ՝  Օմար Խայամ Թարգմանիչ՝  Նիկոլաս Ջ. Բ. Էջ՝  XV, 229 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1867 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  25,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/785