I.Պետրոս Հ. Ադամյան: (Մի համառոտ հայացք նորա կյանքի և գործունեության վրա); II. Դ. Կ. Թուրյանի երեսնամյա բեմական գործ. առթիվ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I.Պետրոս Հ. Ադամեան: (Մի համառօտ հայեացք նորա կեանքի եւ գործունեութեան վերայ); II.Դ.Կ. Թուրեանի երեսնամեայ բեմական գործ. առթիվ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երկու համակազմ գիրք՝ I. Ա. Մ. Վրոյր. Պետրոս Հ. Ադամեան: (Մի համառօտ հայեացք նորա կեանքի եւ գործունեութեան վերայ). (Արտատպւած «Մուրճ» ամսագրից); II. Ա. Մ. Վրոյր. Դ. Կ. Թուրյանի երեսնամեայ բեմական գործունէութեան առթիւ. - Թիֆլիս, 1891, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մանանեխագույն, դեղնագույն ու կանաչ մանր անձև նախշերով ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին և գիրք II-ի վերջին էջ 22-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակին սոսնձված է մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Գիրք I-ի և գիրք II-ի երկրորդ տիտղոսաթերթերի վերևի մասերում կա «Սիրելի Յովհ. Թումանեանին Հեղինակից» ընծայագիրը սև թանաքով: Երկու գրքերի տիտղոսաթերթերին հաջորդում են ճակատանկարներ՝ գիրք I՝ Պետրոս Ադամյանի և գիրք II՝ Դ. Կ. Թուրյանի: Էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմի եզրերը թեթևակի մաշված են, կռնակը՝ խունացած: Հեղինակ՝  Վրույր Ա. Էջ՝  I - 61, նկ.; II - 22, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/226