I. Տնօրէնութիւն մարդկային կենաց, որ և կոչի նոր առակք Սաղոմոնեան; II. Առակք Եզոբոսի Փռիւգիացւոյ

I. Տնօրէնութիւն մարդկային կենաց, որ և կոչի նոր առակք Սաղոմոնեան; II. Առակք Եզոբոսի Փռիւգիացւոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  I. Տնօրէնութիւն մարդկային կենաց, որ և կոչի նոր առակք Սաղոմոնեան; II. Առակք Եզոբոսի Փռիւգիացւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք. I. Տնօրէնութիւն մարդկային կենաց, որ և կոչի նոր առակք Սաղոմոնեան: Հանեալ 'ի հնդիկ ձեռագրէ վաղեմի ուրումն Պրամանի. Թարգմանեալ նախ՝ ի լեզու Անգլիայի, և անտի 'ի մեր բարբառյԱղայ Մարգարայ Շեհհրիմաեանց՝ առ 'ի պատիւ մտերիմ բարեկամի իւուրոյ Աղայ Շամիրի Շամիրեանց, և 'ի յօգուտ և 'ի զբօսանս հայկազեան բարեսէր ընթերցողաց. - 'ի Թրեստ, 1784, 'ի տպարանի Հարց Մխիթարեանց: Հրամանաւ Մեծաւորաց; II. Առակք Եզոբոսի Փռիւգիացւոյ. Թարգմանեալ յԱնգլիացի բարբառոյ 'ի հայս յԱղայ մարգարայ Շեհրիմանեանց՝ առ 'ի պատիւ մտերիմ բարեկամի իւուրոյ Աղայ Շամիրի Շամիրեաանց, և 'ի յօգուտ և 'ի զբօսանս Հայկազեան բարեսէր ընթերցողաց. Տպագրեալ ծախուք նորին Աղայ Մարգարայ. - 'ի Թրեստ, 1784, 'ի տպարանի Հարց Մխիթարեանց: Հրամանաւ Մեծաւորաց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները շագանակագույն կաշվից են: Առաջին կազմերեսի շրջերեսին, գիրք I-ի լրացուցիչ էջ «ա»-ի կենտրոնում, գիրք II-ի վերջին էջ 240-ի կենտրոնում՝ բնագրի վրա, և վերջին ֆորզացին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը դարչնագույն կաշվից է, վրան դրոշմված են ոսկեգույն դրվագազարդ նախշեր: Էջերի եզրերը պատված են կարմրավուն ներկաշերտով: Գիրք I-ի տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա «Гаврiилъ Аветовичъ Ишхановъ» մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ լրացուցիչ էջ «ա»-ի վերևի մասում՝ նույն անձի սև թաանաքով մակագրությունը՝ «Изъ Книгъ Гаврiила Ишханова»: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են սև-սպիտակ մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Բազմաթիվ էջերի ներքևի լուսանցքներում կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Կամերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ գունաթափված, եզրերը՝ մասամբ մաշված: Թարգմանիչ՝  Մարգար Շեհրիմանյանց Էջ՝  I. - (ա-ժբ), 164, 1 թ. դիմանկ.; II. - 240 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1784 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/716