I. - Մխիթար Այրիվանեցվո Պատմություն Հայոց; II. - Մխիթար Այրիվանեցվո Պատմություն ժամանակագրական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I. - Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց; II. - Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 2 գիրք. գիրք I. - Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց. 'Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին. - Մոսկվա 1860, 'ի տպարանի Լազարեան ճեմարանի արևելեան լեզուաց; գիրք II. - Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական. 'Ի լոյս ընծայեաց Ք. Պ. - Ս. Պետերբուրգ, 1867, 'ի տպարանի Կայսերական ճեմարանի գիտութեանց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ մանուշակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը նեղ է՝ շագանակագույն կաշվից, վերևի մասում մուգ շագանակագույն տառերով դրոշմված են հեղինակի և հրատարակիչների անունները, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Գիրք I-ի և գիրք II-ի տիտղոսաթերթերի վրա կա «Հովհաննէսին Ֆիլիպից» ընածայագիրը սև թանաքով: Գիրք I-ի անվանաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յ. Թումանեան»: Գիրք II-ի վերջին էջ 84-ի ներքևի լուսանցքում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է: Կազմերեսները և կռնակը թեթևակի խունացած են, որոշ էջերին կան մանր սնկահետքեր: Հեղինակ՝  Մխիթար Այրիվանեցի Էջ՝  I. - 69, 18; II. - 84, 2 թ. սխեմա Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860; 1867 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/325