Народные русские сказки: Том I и II

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Народныя русскiя сказки: Томъ I и II Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  А. Н. Афанасьевъ. Народныя русскiя сказки: Томъ I и II (միակազմ). Изданiе третье, дополненное бiографическимъ очеркомъ и указателями, подъ редакцiей А. Е. Грузинскаго. - Москва, 1897, типографiя И. Д. Сытина: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են կարմիր՝ մատնեքավոր մակերեով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի ձախ մասը և անկյունները նկարազարդ են՝ սև մանր դրոշմվածքներով, կենտրոնում ոսկեգույն ոճավոր տառերով դրոշմված է վերնագիրը: Կռնակին նույնպես դրոշմված են սև մանր նախշեր և ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Առաջին ֆորզացի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով՝ «Ов. Туманян»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է հեղինակի պատկերով ճակատանկարը: Հատոր I-ի էջ 17-ի և հատոր II-ի էջ 445-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները թեթև խունացած են: Կազմող՝  Աֆանասև Ա. Ն. Էջ՝  I - LI, 351, նկ.; II - 445, XXIV, IV Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  25,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/109