Армения: Путевые очерки и этюды: Том I. Русские провинции

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Арменiя: Путевые очерки и этюды: Томъ I. Русскiя провинцiи Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Х. Ф. Б. Линчъ. Арменiя: Путевые очерки и этюды въ двухъ томахъ: Том I. Русскiя провинцiи. Переводъ с англiйскаго Елизаветы Джунковской. - Тифлисъ, 1910, типографiя М. Мартиросянца: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց դեղնավուն սոսնձալաթով: Կռնակը լայն է՝ մուգ մոխրակապույտ սոսնձալաթից, վերևի մասում սպիտակավուն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում, սրան հաջորդող «Арарат из Аралыха» նկարի դարձերեսին և տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 167-ի աջ և էջ 172-ի ձախ լուսանցքներում կան անհայտ անձի նշումները մատիտով: Գրքում կա 51 թերթ նկարազարդում, 9 թերթ քարտեզ և 1 թերթ հատակագիծ, նաև բազմաթիվ նկարազարդումներ էջերին: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերին կան ջրահետքեր և այլ բծեր, կռնակը թեթևակի մաշված է: Հեղինակ՝  Լինչ Խ. Ֆ. Բ. Թարգմանիչ՝  Ջունկովսկայա Ե. Էջ՝  XXIII, 597, 51 թ. նկ., 9 թ. քարտեզ, 1 թ. հատակագիծ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  24,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/583-1