History of the Armenians in India from the earliest times to the present day

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  History of the Armenians in India from the earliest times to the present day Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Seth, Mesrovb J., Armenian Examiner to the University of Calcutta. - History of the Armenians in India from the earliest times to the present day. - , Calcutta, 1895 (MDCCCXCV), Published by the Author: Գիրքը անգլերեն է: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ բալագույն` մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին և կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները մուգ դարչնագույն երանգով ողորկ թղթից են, առաջին ֆորզացի դարձերեսին` վերևի մասում, մանուշակագույն թանաքով դրոշմված է `«A. J. Combridge & Co. Bombay»: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով մակագրություն` «S. Mesrovb . Bombey. India»: Էջ III-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով` « Յ. Թումանեան», իսկ ներքևի լուսանցքում` Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսների և կռնակի եզրերը թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Seth, Mesrovb J. Էջ՝  XXII, 190, 8 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/699