50ռ Անդրկովկասյան կոմիսարիատի թղթադրամ 1918թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում և եզրերի սյուների վրա պատկերված է 50 նիշը: Կամարաձև զարդանախշի վրա ռուսերենով գրված Бони Закавказского комиссариата, 50 նիշը և ПЯТЬ ДЕСЯТЬ РУБЛЕЙ: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательны к обращению наравне с государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է БИ 0522 : Դարձերեսին կանաչ հիմնագույնով թղթադրամի վերին հատվածում պատկերված է սև բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «50 ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Бонов виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում բուսանախշերի մեջ պատկերված է 50 նիշը : Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Նկարիչ-Ձևավորող՝  Գաբրիել Տեր-Միքելով (Գ. Տեր-Միքելյան) Նվիրատու՝  Մ. Չիֆթալարյան Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6886 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-70