«50» ռուբլի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դիմերեսի հիմնագույնը մոխրագույն է: Ձախ կողմում, օվալաձև զարդարուն թագակիր շրջանակի մեջ պատկերված է Նիկոլայ 1-ինի դիմանկարը: Դիմանկարի տակ գրություն է՝ «НИКОЛАЙ I», որից ներքև՝ թղթադրամի թողարկման տարեթիվը՝ «1889»: Պատկերից աջ թղթադրամի լրիվ անվանումն է՝ «Государственный кредитный билет ПЯТЬДЕСЯТЬ РУБЛЕЙ», որից ներքև՝ կիրառման վերաբերյալ ռուսերեն գրություն: Ներքևի հատվածում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են և թղթադրամի սերիան և համարանիշը՝ կրկնակի անգամ «AK 394662»: Վերին աջ կողմում Ռուսական Կայսրության գերբն է, ներքևում՝ նախշազարդ շրջանակում, միավորի արժեքը՝ թվանիշով՝ «50»: Դարձերեսի հիմնագույնը կանաչա-վարդագույն է: Կենտրոնում, «Г. К. Б.» հապավումն է, ներքևում՝ մեծ թվանիշերով միավորի արժեքը ՝ «50»: Ձախ կողմում Ռուսական Կայսրության գերբն է,միավորի արժեքը տառերով և թվերով՝ «ПЯТЬДЕСЯТЬ РУБЛЕЙ, 50» : Բոլոր գրությունները զարդարուն շրջանակների մեջ են: Թղթադրամի անվանումը տառերով շրջանակում է եզրերը: Լայնություն (սմ)՝  11.6 Երկարություն (սմ)՝  18.6 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ցարական Ռուսաստան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8115/1 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-83