1955թ. գյուղատնտեսական ցուցահանդեսի անասնապահության սրահի ընդհանուր տեսքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ցուցահանդեսի անասնապահության սրահի ընդհանուր տեսքը: Առաջին պլանում երևում է սրահի կենտրոնում՝ պատվանդանի վրա շարված տափօղակաձև պանրակտորները, ետին պլանում անասնապահության զարգացումը ցուցադրող վահանակներն են և մթերքների սեղանները: Ներքևում դրված եռաստիճան ցուցասեղանների վրա դրված են կաթնա և մսամթերքներ: Վահանակի վրա ամրացված են լուսանկարներ, վիճակագրական տվյալներ, սխեմաներ, դիագրամներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  ՀՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն Չափս՝  18*24 Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4445/21 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-300