100ռ Անդրկովկասյան կոմիսարիատի թղթադրամ 1918թ.

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շականակագույն հիմնագույնով թղթադրամի դիմերեսի վերին հատվածում պատկերված է մուգ շականակագույն բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում և եզրերի սյուների վրա պատկերված է 100 նիշը և ռուսերենով գրված է СТО РУБЛЕЙ,: Կենտրոնական մասի ներքևում գրված է «Обязательны к обращению наравне с государственными билетами»: Գրությունից ձախ կոմիսարիատի նախագահ՝ Ե. Գեգեչկոյի ստորագրությունն է, աջ կողմում ֆինանսների նախագահ Խ. Կարճիկյանի ստորագրությունը: Ներքևի մասում գրված է 1918: Ձախ և աջ անկյուններում դրամանիշի համարն է : Դարձերեսին շականակագույն հիմնագույնով թղթադրամի վերին հատվածում պատկերված է մուգ շականակագույն բուսանախշ ուղղանկյուն, որի կենտրոնում զարդանախշված շրջանակների մեջ երեք՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն /արաբատառ/ լեզուներով գրություններ են «100 ՌՈՒԲԼԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՊԵՏԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄԻՆ ՀԱՎԱՍԱՐ»: Սրանից ներքև զարդագոտու կենտրոնում գրված է «За поделку Бонов виновным подвергаются наказанию как за поделку кредитный билетов», եզրերում բուսանախշերի մեջ պատկերված է 100 նիշը : Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  16,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թբիլիսի Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Նկարիչ-Ձևավորող՝  Գաբրիել Տեր-Միքելով (Գ. Տեր-Միքելյան) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/13ա Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92