100 (հարյուր) ռուբլի

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Բաց վարդագույն ֆոնի վրա մուգ դարչնագույն տառեր, թվեր ու նախշազարդեր են: Մի երեսի 4 անկյուններում գրված է 100, մեջտեղում ռուսական երկգլխանի արծվի պատկերն է՝ կողքերին «100 рублей»: Հետևում՝ վերևի մասում գրված է АБ 009, ներքևում՝ մեջտեղում 1918, որից ներքև պետի և գանձապահի ստորագրություններն են: Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  460