Кузнецы-кузнечики; Петух Османка; На вершинах деревьев и др.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Кузнецы-кузнечики; Петухъ Османка; На вершинахъ деревьевъ и др. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը համակազմ 7 գրքույկներից է բաղկացած՝ 1) I. А. Любичъ-Кошуровъ. Кузнецы-кузнечики; 2) I. А. Любичъ-Кошуровъ. Петухъ Османка; 3) I. А. Любичъ-Кошуровъ. На вершинахъ деревьевъ; 4) I. А. Любичъ-Кошуровъ. Приключенiя стрекозы; 5) I. А. Любичъ-Кошуровъ. Въ подполье; 6) I. А. Любичъ-Кошуровъ. Несчастья Ивана Ивановича (Разсказъ изъ жизни барсуковъ); 7) I. А. Любичъ-Кошуровъ. Дядя Вакъ (Приключенiя одной лягушки). - Москва, 1902; 1903; 1904, изданiе книжнаго склада Д. П. Ефимова: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև-բալագույն մանր կլորավուն նախշերով ողորկ թղթով: Կռնակը լայն է՝ մատնեքավոր մակերեսով բալագույն սոսնձալաթից, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, ներքևի մասում դրոշմված են «Н. Ч.» անվանատառերը: Ֆորզացին և առաջին գրքույկի տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը, իսկ գրքույկ 1-ի էջ 17-ի և գրքույկ 7-ի վերջին էջ 56-ի ներքևի լուսանցքներում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Բոլոր գրքույկների էջերին կան բազմաթիվ նկարազարդումներ: Կազմի եզրերը թեթև մաշված են: Հեղինակ՝  Լյուբիչ-Կոշուրով Ի. Ա. Էջ՝  60; 52; 44; 51; 40; 41; 56 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902; 1903; 1904 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/256